Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանը Վրաստանի իշխանությանը կոչ է արել հրաժարվել «օտարերկրյա գործակալի» օրինագծից


Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնան, արխիվ
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնան, արխիվ

Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը Վրաստանի խորհրդարանին կոչ է արել չընդունել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։

«Մենք խորհրդարանին կոչ ենք անում հետ կանչել այդ օրինագիծը, այն չի համապատասխանում Վրաստանի շահերին», - երկուշաբթի օրն ասել է դեսպանը լրագրողներին, նշելով, որ այդ օրենքը ոչնչացնող ազդեցություն կունենա Վրաստանում գործող կազմակերպությունների վրա։

«Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը, Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը, Վրաստանի շատ բարեկամներ խորը մտահոգություն են հայտնել այդ օրենքի հետ կապաված», - նշել է դեսպանը։

Վրաստանի խորհրդարանի բյուրոն այսօր որոշում է այդ օրինագիծը լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու հարցը։

Խորհրդարանի մոտ առավոտից մեկնարկել է հերթական բողոքի ակցիան օրինագծի դեմ։

XS
SM
MD
LG