Արցախից 9 հիվանդներ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, 9 բուժառուներ էլ ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Արցախի առողջապահության նախարարությունը նշում է, որ իր ենթակայության տակ գործող բուժհաստատություններում պլանային վիրահատությունները դեռ դադարեցված են։ «Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, «Հանրապետական բժշկական կենտրոնում» 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Մինչ այսօր ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 153 հիվանդ։
Իրենց բնապահպան ակտիվիստներ անվանող մի խումբ ադրբեջանցիներ արդեն 86 օր փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է Լաչինի միջանցքում վերահսկողության ռեժիմի անհրաժեշտությունը, նաև՝ սպառնում