Մատչելիության հղումներ

Երեկ կատարվածը «էսկալացիա սադրելու ադրբեջանական հետևողական քաղաքականության հերթական դրսևորումն է»


Երեկ կատարվածը Արցախի շրջափակմանը զուգահեռ էսկալացիա սադրելու ադրբեջանական հետևողական քաղաքականության հերթական դրսևորումն է, հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։

ԱԺ նախագահը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և ահաբեկչական գործողությունները հաջորդել են փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին Հայաստանի պահանջի բավարարմանը և փետրվարի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից Լաչինի միջանցքի մասին արտահայտած դիրքորոշմանը:

«Ադրբեջանի գործելակերպն անփոփոխ է. ահաբեկչական մեխանիզմների գործադրմամբ և, դրան զուգահեռ, պաշտոնական ապատեղեկատվություն տարածելու ճանապարհով մոլորեցնել միջազգային հանրությանը: Նրանց նպատակն է Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ իրականացվող ռասայական խտրականության համատեքստում էթնիկ զտումների իրականացումը, սեփական հայրենիքից մեր ժողովրդի հարկադիր տեղահանությունը», - ասված է հայտարարությունում:

Ստեփանակերտը երեկ հաղորդեց ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման մասին, որին հետևանքով զոհվեց ոստիկանության 3 ծառայող։ Բաքուն ևս հայտնել է զոհերի և վիրավորների մասին։

XS
SM
MD
LG