«Ղրիմի կամուրջն ամբողջովին բաց է ավտոմոբիլային երթևեկության համար», - այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինը։
Ռուսաստանը Ղրիմին կապող կամուրջը պայթեցվել է անցած աշնանը` հոկտեմբերի 8-ին, զոհվել էր 5 մարդ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն՝ պնդելով, որ պայթյունը կազմակերպել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները։
Կիևը բազմիցս հայտարարել է, որ կամուրջը համարում է օրինական ռազմական թիրախ, սակայն չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։
Ռուսաստանում պայթյուն նախապատրաստելու մեղադրանքով 8 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացի 37-ամյա Արթուր Տերչանյանը, ում հետաքննությունը կասկածում է կամուրջը պայթեցնելուց առաջ պայթուցիկներ տեղափոխելու մեջ։ Եվս երկու հայ՝ Գեորգի Ազատյանը և նրա կրտսեր եղբայրը՝ Արտյոմ Ազատյանը մեղադրվում են պայթուցիկ նյութեր պահելու մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղրիմում կամրջի պայթյունի գործով կալանավորել են հինգ անձի, որոնցից երեքը՝ ազգությամբ հայ