Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԽ-ն այսօվա նիստում հնարավոր է քննարկի նաև Ղրիմի կամրջի պայթյունը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի, որին, հնարավոր է, քննարկվի շաբաթ օրը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը։

Կրեմլը չի հստակեցրել Անվտանգության խորհրդի նիստի օրակարգը, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. - «Նախագահի ելույթից հետո մենք կկողմնորոշվենք թեմաներում»։

Երեկ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է միջադեպը և պայթյունն անվանել «ուկրաինական հատուկ ծառայությունների ահաբեկչություն»։

Ղրիմի կամրջի վրա կազմակերպված ահաբեկչությանը Ռուսաստանի պատասխանը կարող է լինել միայն ահաբեկիչների ուղղակի ոչնչացումը, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Կասկած չկա, որ Ուկրաինան ներգրավված է դրանում, ասել է նա:

Ղրիմի կամրջի վրա պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի առավոտյան։ Ռուսական կողմի տվյալներով՝ պայթել է բեռնատարը, որն անցնում էր կամրջի վրայով դեպի բռնակցված Ղրիմ։ Դրանից հետո երկաթուղային գնացքի վառելիքի բաքերը հրդեհվել են։ Պաշտոնապես հաղորդվել է, որ երեք մարդ է զոհվել, առանձին Տելեգրամ ալիքներ հայտնել են ևս մեկ մարդու մահվան մասին։ Պուտինը Ուկրաինայի հատուկ ծառայություններին է մեղադրել կամրջի վրա պայթյուն կազմակերպելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG