«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան երկու ամսով կալանավորվել է։ Մադաթովան մեղադրվում է հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու և փաստաթուղթ կեղծելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրենըԸստ Կոմիտեի՝ նշված վարույթի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը և 3 տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: Ներկա պահին արգելանքի տակ է գտնվում մեկ անձ։
Առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից առնվազն 16 մարդ զոհվեց, այդ թվում՝ 1 երեխա, մեկ անհետ կորածի դին այդպես էլ չհայտնաբերվեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալու»-ի տարածքում որոնողական աշխատանքները դադարեցվեցին․ կա առնվազն 16 զոհ, մեկ անհետ կորածի դին չհայտնաբերվեց