Առնվազն 16 մարդու, այդ թվում՝ 1 երեխայի, կյանք խլած «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից ավելի քան կես տարի անց ձերբակալվել է կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան։ «Ազատությանը» հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ առանց հստակեցնելու՝ ինչ մեղադրանք է առաջադրվել նրան ու արդյոք Մադաթովային կալանավորելու միջնորդություն ներկայացվել է, թե՝ ոչ։
Ողբերգական պայթյունի գործը նախաքննության փուլում է։ Գործով ևս 4 մեղադրյալ կա։