Մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է տեղափոխվել Սիրիա՝ ավելի քան 32 տոննա քաշով, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ նախարարության՝ բեռը ներառել է սնունդ և դեղորայք: Այն Հալեպ է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից «ԻԼ-76» ինքնաթիռով:
Ավելի վաղ Սիրիա էր ուղարկվել ավելի քան 55 տոննա մարդասիրական օգնություն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա. ԱԳՆ խոսնակԱյսօր Սիրիա է մեկնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահի և արտգործնախարարի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվն անցավ 52 հազարը