Մորավեցկին մտադիր է Բայդենի այցի ժամանակ քննարկել Լեհաստանում ամերիկյան զորքի ավելացման հարցը

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկի, արխիվ

Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ ծրագրում է ԱՄՆ նախագահի այցի ժամանակ նրա հետ քննարկել եր երկրում ամերիկյան զորքի ավելացման հնարավորությունը։

Ջո Բայդենը Վարշավա կայցելի փետրվարի 20-22-ը՝ Ուկրաինա ռուսական ներխուժման տարելիցին ընդառաջ։

«Մենք Բայդենի վարչակազմի հետ քննարկում ենք, թե ինչպես զորքերի ներկայությունն ավելի մշտական դարձնել և ավելացնել նրանց թիվը», - ասել է Մատեուշ Մորավեցկին CBS-ին: - «Շատ շնորհակալ եմ նոր Patriot համակարգեր և այլ ժամանակակից զենք ու զինամթերք ուղարկելու համար, քանի որ սա նաև որոշ չափով ներկայության անուղղակի ցուցանիշ է»։

ԱՄՆ-ը մեծացրել է իր ռազմական ներկայությունը Լեհաստանում ռուսական ներխուժումից առաջ. Ներկայումս այնտեղ տեղակայված է մոտ 11 հազար ամերիկացի զինվորական, ըստ CBS-ի:

Անցած տարվա հունիսին Բայդենն ասել էր, որ ի պատասխան Ռուսաստանի սպառնալիքի՝ ԱՄՆ-ը Լեհաստանում նոր մշտական ռազմական շտաբ կհիմնի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բայդենը Լեհաստանից Ուկրաինա մտնելու պլաններ չունի․ Քըրբի ԱՄՆ նախագահը փետրվարի 20-ին կժամանի Լեհաստան