Նիդերլանդների երկու F-35 կործանիչներ որսացել են ռուսական երեք ռազմական ինքնաթիռների խումբ և հեռացրել այն Լեհաստանի օդային տարածքից, ասվում է երեկ երեկոյան Նիդերլանդների պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում։
«Այդ պահին չճանաչված ինքնաթիռներ Կալինինգրադից մոտեցել էին Լեհաստանում ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտուն: Պարզվեց, որ դրանք երեք ինքնաթիռ են՝ ռուսական Իլ-20Մ՝ երկու Սու-27-ի ուղեկցությամբ։ Նիդերլանդական F-35-ները հեռվից ուղեկցել են խմբին և հանձնել ՆԱՏՕ-ի գործընկերների ուղեկցմանը», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: