Լեհաստանի արտգործնախարարությունն ազատվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի կադրերից։ Նրանք աշխատանքից ազատվել են «դեկոմունիզացիայի» գործընթացի շրջանակում։
«Մեզ հաջողվեց ավարտել որոշակիորեն շատ կարևոր գործընթաց, որ լայն իմաստով հանդիսանում է դեկոմունիզացիայի մաս։ Այն սկսվել է լյուստրացիայի մասին օրենքից»,- Gazeta Polska Codziennie պարբերականին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն։
Նրա խոսքերով՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը ռուսական սովետական իմպերիալիզմի մեծ ծրագրի, սովետական փափուկ ուժի մաս է, որի շրջանավարտները պետք է ծառայեն այդ կայսրության գոյության գաղափարին։