Մատչելիության հղումներ

Պետդեպը հավանություն է տվել Լեհաստանին հեռահար հրթիռների և արձակման կայանների վաճառքին


Ամերիկյան արտադրության HIMARS հրետանային հրթիռային համակարգ, արխիվ
Ամերիկյան արտադրության HIMARS հրետանային հրթիռային համակարգ, արխիվ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Լեհաստանին հեռահար հրթիռների և արձակման կայանների հնարավոր վաճառքին մինչև 10 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շրջանակում, երեքշաբթի օրը հայտնել է Պենտագոնը:

Լեհաստանն ակտիվորեն արդիականացնում է իր զինված ուժերը՝ միաժամանակ իր հին զենքերի մի մասը նվիրաբերելով հարևան Ուկրաինային՝ ռուսական ներխուժման դեմ պայքարելու համար:

Պոտենցիալ վաճառքը ներառում է հեշտ տեղաշարժվող HIMARS հրետանային հրթիռային համակարգերը, որոնց օգտագործումը Կիևին հնարավորություն է տվել առաջադիմել մարտի դաշտում։

ԱՄՆ-ը մերժել է ATACMS հրթիռներ փոխանցելու Ուկրաինայի խնդրանքը և Լեհաստանին թույլ չի տա դրանք փոխանցել Ուկրաինային առանց իր հավանության։

XS
SM
MD
LG