Չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Զելենսկու միջև։ Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ՝ զրույցը նախաձեռնել է ուկրաինական կողմը:
«Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու և հումանիտար օգնություն ցուցաբերելու համար», - ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում:
Աղբյուրի համաձայն՝ Ալիևն ու Զելենսկին քննարկել են նաև միջազգային հարթակներում համագործակցության հարցը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական սահմանի անվտանգության հարցը