ՌԴ ՊՆ-ը հաղորդում է Դոնեցկի մարզում հրետանու չորս պահեստ ոչնչացնելու մասին

ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկով, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները Ուկրաինայի Դոնեցկի մարզում և ոչնչացրել են հրետանու չորս պահեստ:

Իր ամենօրյա ճեպազրույցում նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ռուսական բանակը նաև ոչնչացրել է ամերիկյան արտադրության ռադիոտեղորոշման համակարգ և M109 Paladin հրետանային համակարգ:

Պաշտոնական Կիևն առայժմ չի մեկնաբանել ռուսական կողմի այս պնդումները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոնաշենկովի պնդմամբ՝ ռուսները Խարկովում ԱԹՍ-ների սպասարկման գործարան են ոչնչացրել