Մատչելիության հղումներ

Ճապոնական հետախուզություն. Ուկրաինայի պատերազմում սպանվել է 20-ից ավելի ռուսաստանցի գեներալ


Պատերազմը Ուկրաինայում, արխիվ
Պատերազմը Ուկրաինայում, արխիվ

Ճապոնական հետախուզության տվյալներով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է երկու տասնյակից ավելի ռուսաստանցի գեներալ։

«Նիկկեյ» ճապոնական թերթի համաձայն՝ այդ տվյալները Տոկիոն ստացել է ԱՄՆ-ի և Եվրոպայի հետախուզական ծառայությունների հետ համագործակցության արդյունքում։ Հրապարակման մեջ կորուստների ցանկ, մահացածների անուններ չեն նշվում:

Բաց աղբյուրներում տեղեկություններ կան ռուսաստանցի չորս գեներալների մահվան մասին։ «Մեդիազոնա»-ի ուսումնասիրությունների համաձայն՝ նրանցից մեկը 63-ամյա Կոնամատ Բոտաշևն է, ով մահվան պահին պաշտոնապես թոշակի էր անցած և ամենայն հավանակությամբ ծառայում էր «Վագներ»-ի օդային ուժերում։

Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան թաքցնում են պատերազմում իրենց կորուստները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG