Մատչելիության հղումներ

Զելենսկին Փարիզում հանդիպել է Մակրոնին և Շոլցին, խնդրել ծանր սպառազինություն և ռազմական ինքնաթիռներ


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ելիսեյան պալատում, Փարիզ, 9-ը փետրվարի, 2023թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ելիսեյան պալատում, Փարիզ, 9-ը փետրվարի, 2023թ.

Երեկ երեկոյան Վլադիմիր Զելենսկին Փարիզում Էմանյուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ խնդրել է «որքան հնարավոր է արագ» մատակարարել ծանր սպառազինություն և ռազմական ինքնաթիռներ։ Փարիզից առաջ Զելենսկին Լոնդոնում էր, որտեղ ևս ռազմական աջակցություն է խնդրել։

«Որքան արագ Ուկրաինան ստանա ծանր սպառազինություն, ինքնաթիռներ, այնքան շուտ կավարտվի ռուսական ագրեսիան, և մենք կկարողանանք վերադարձնել խաղաղությունը Եվրոպային», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

«Մենք աջակցում ենք Ուկրաինային և մտադիր ենք հասցնել հաղթանակի», - ի պատասխան՝ հայտարարել է Մակրոնը և հավելել, որ Ուկրաինան այդ հարցում կարող է վստահել Ֆրանսիային և դաշնակիցներին, ու Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում:

Գերմանիայի կանցլերն իր հերթին է պատրաստակամություն հայտնել աջակցելու Ուկրաինային՝ «այնքան, որքան անհրաժեշտ կլինի»։

Նախօրեին Բունդեսթագում գերմանական կառավարության ղեկավարը կրկնել էր՝ չնայած Ուկրաինային ցուցաբերվող օգնությանը, ՆԱՏՕ-ի դաշինքը չպետք է դառնա Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության կողմ։

XS
SM
MD
LG