Մատչելիության հղումներ

Կոնաշենկովի պնդմամբ՝ ռուսները Խարկովում ԱԹՍ-ների սպասարկման գործարան են ոչնչացրել


ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը, արխիվ:
ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը, արխիվ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոոնաշենկովն այսօր զեկուցել է ուկրաինական թիրախներին հասցված հարվածների մասին:

Նրա հավաստիացմամբ՝ Դոնեցկի ուղղությամբ ռուսներն անցած մեկ օրում ոչնչացրել են 180 ուկրաինացի զինծառայողների, մեկ հրասայլ, մեկ մեքենա և «Մստա-Բ» տեսակի մեկ հաուբից:

Սլավյանսկի և Ավդեևկայի շրջաններում ոչնչացվել է Ուկրաինայի բանակի զինապահեստ:

«Ռուսական ուժերը Խարկովում ոչնչացրել են ԱԹՍ-ների և այդ թվում «կամիկաձե» տեսակի անօդաչուների արդիականացման և սպասարկման գործարանը»,- ասել է Կոնաշենկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG