Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, ապա առաքելությունը կարող է տեղակայվել մեկից երկու օրվա ընթացքում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Առաջարկը դեռ սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա այս առաքելությունը կարող է տեղակայվել բառացիորեն մեկ կամ երկու օրվա ընթացքում», - "Россия 24" հեռուստաալիքին և РИА "Новости"-ին տված հարցազրույցում հայտարարել է Լավրովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովը՝ Լաչինի, ազգերի ինքնորոշման ու ՀԱՊԿ-ում հակասությունների մասինԱվելի վաղ, կոշտ արձագանքելով Հայաստանի սահմանամերձ շրջաններ Եվրամիության դիտորդական առաքելություն գործուղելու Բրյուսելի որոշմանը, Մոսկվան հայտարարում էր՝ Եվրամիության ներկայացուցիչները կարող են «միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»։
ՌԴ արտաքին գործերի նախարարությունում նշել են նաև, թե «Ռուսաստանը ֆիքսում է, որ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ ԱԳՆ. «Հայաստանը դիտորդների հարցում ՀԱՊԿ-ի փոխարեն նախապատվությունը տալիս է ԵՄ-ին»