«Անկարան շարունակելու է ընդդիմանալ Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու փորձերին», - այսօր Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռեջեպ Թայիփ Էրդողանը։
«Մենք ուշի ուշով հետևում ենք ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացին։ Շվեդիան գոնե այս պահին բավարար ջանքեր այդ ուղղությամբ չի գործադրել։ Քանի դեռ շվեդները թույլատրում են իրավապահների ներկայությամբ հրկիզել և պղծել մեր սրբազան գիրքը՝ Ղուրանը, մենք չենք կարող դրական արձագանքել ՆԱՏՕ-ին անդամակցելու նրանց հայտին», - հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ընդգծելով - «Ֆինլանդիայի հարցում մեր մոտեցումը դրական է, Շվեդիայի հարցում՝ ոչ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Չավուշօղլու․ «Ֆինլանդիայի հայտը պատրաստ ենք շատ ավելի դրական լույսի ներքո քննարկել»Անկարան չի պաշտպանի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը. Էրդողան