«Թուրքիան պատրաստ է ՆԱՏՕ-ի անդամակցության Ֆինլանդիայի հայտը շվեդականից առանձին քննարկել և ավելի դրական լույսի ներքո», - այսօր Էստոնիա կատարած այցի շրջանակում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Ֆինլանդիան և Շվեդիան ցանկության դեպքում կարող են տարանջատել իրենց հայտերը։ Եթե դա կատարվի, մենք Ֆինլանդիային առանձին և ավելի դրական գնահատական կտանք, քանի որ այդ երկրի պարագայում իրավիճակն ավելի պարզ է», - հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։
«Ի տարբերություն Շվեդիայի՝ Ֆինլանդիան իր պարտավորությունները կատարել է», - ընդգծել է Չավուշօղլուն։