Մատչելիության հղումներ

Չավուշօղլու. «Այս պայմաններում ՆԱՏՕ-ի հարցով Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ եռակողմ հանդիպումն անիմաստ է»


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, արխիվ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր ասել է, թե Ստոկհոլմում օրերս տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո անիմաստ է Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ անցկացնել եռակողմ հանդիպում ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը քննարկելու համար:

«Ներկայիս հանգամանքներում այդ հանդիպումն իմաստ չի ունենա։ Ո՞րն է այս եռակողմ քննարկումների մեխանիզմի նպատակը։ Մենք համաձայնագիրը դնում ենք սեղանի վրա և անցնում դրա յուրաքանչյուր հոդվածով ու ստուգում, թե ինչ են արել Ֆինլանդիան և Շվեդիան այս ճանապարհին: Բայց ստեղծված իրավիճակը ստվերելու է գործընթացը, դրա համար էլ մենք հետաձգեցինք հանդիպումը, այն առողջ մթնոլորտում չէր անցնի»,- ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնն ասել է, թե ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում կցանկանար վերականգնել երկխոսությունը Թուրքիայի հետ:

XS
SM
MD
LG