Մատչելիության հղումներ

Ֆինլանդիան հայտարարում է, որ ցանկանում է ՆԱՏՕ մուտք գործել Շվեդիայի հետ միասին


Չնայած Անկարայից հնչող ազդակներին՝ Ֆինլանդիան հայտարարում է, որ ցանկանում է ՆԱՏՕ մուտք գործել Շվեդիայի հետ միասին։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն՝ մհույս հայտնելով, որ սկանդինավյան երկու երկրները Հյուսիսատլանտյան դաշինքին կանդամակցեն մինչև հուլիսի 11-ից 12-ը նախատեսված Վիլնյուսի գագաթաժողովը։

«Ֆինլանդիան և Շվեդիան միաժամանակյա անդամակցության շատ լուրջ պատճառներ ունեն։ Դրանցից մեկն այն է, որ մենք Բալթիկ ծովում ընդհանուր ափամերձ գոտի ունենք։ Եթե տարածաշրջանում որևէ բան տեղի ունենա երկու պետություններն էլ կզգան դրա ազդեցությունը։ Այնպես որ Ֆինլանդիան և Շվեդիան պետք է դառնան ՆԱՏՕ-ի անդամ», - հայտարարում էր ֆիննական դիվանագիտության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG