ՏՀԿ-ը կողմ է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՏՀԿ) կողմ է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա։ Այս մասին ասվում է կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին ընդունված հայտարարությունում։

10 մահմեդական երկրների՝ այդ թվում Ադրբեջանին և Թուրքիային միավորող կառույցի հայտարարությունում մասնակից պետությունները «ողջունում են Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապեր հաստատելու միջոցառումները»։

Տաշքենդում տեղի ունեցած նիստին ելույթ ունենալով՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակություն կունենա ամբողջ տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացման համար»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն ընդունել է, որ միջանցքի մասին պնդումները աղերս չունեն եռակողմ հայտարարության հետ. ԱԳՆ