Մատչելիության հղումներ

Ալիև․ Զանգեզուրի միջանցքը կբացվի, չնայած դրանից խուսափելու՝ Հայաստանի փորձերին


Ադրբեջանի առաջնորդը վերստին պնդել է, թե «Զանգեզուրի միջանցքը» նախատեսված է 2020-ի պատերազմից հետո ստորագրված պայմանագրով, և Հայաստանը փորձում է խուսափել իր պարտավորությունից։ Չնայած դրան, միջանցքը կբացվի, խոստացել է Իլհամ Ալիևը։

Անդրադառնալով հայկական կողմից հնչող պնդումներին, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթում միջանցքի մասին որևէ բառ չկա, Ալիևն ասել է՝ «այո, ես այդ եզրույթը հետո եմ մտցրել աշխարհքաղաքական բառապաշար»։

«Սակայն, այնտեղ հստակ գրված է, որ պետք է տրանսպորտային կապ հաստատվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, և Հայաստանը պետք է դա ապահովի։ Հայաստանը փորձում է խուսափել դրանից, փաստացի, երկու տարուց ավելի է՝ չի իրականցնում ստանձնած պարտավորությունը, բայց դա մեզ չի կանգնեցնի։ Դա ռազմավարական ծրագիր է մեզ համար, և ոչ միայն մեզ համար», - ասել է Ալիևը, հավելելով՝ դա պատմական անհրաժեշտություն է այլևս։

«Հայաստանում դա որպես սպառնալիք են ընդունում, թեև նման գաղափար չի եղել, ուղղակի դա անխուսափելի է», - ասել է Ադրբեջանի նախագահը, հավելելով՝ Բաքվում ուզում են, որ դա լինի որքան հնարավոր է շուտ։

Հայաստանի կառավարությունը անցած ամիսներին բազմիցս հայտարարել է, թե պատրաստ է Ադրբեջանին տրամադրել երթուղի՝ ՀՀ օրենսդրությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG