Բաքուն Երևանից փոխհատուցում է պահանջում «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում շրջակա միջավայրի և կենսաբազմազանության ոչնչացման համար»։
Ադրբեջանը Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել, որի նպատակն է «ապահովել վայրի բուսական և կենդանական աշխարհի և դրանց կենսամիջավայրերի պահպանությունը»։
Գործընթացի շրջանակներում Ադրբեջանի կառավարությունը հայկական կողմից պահանջում է «լիարժեք փոխհատուցում վճարել հասցված վնասի համար»։
Ադրբեջանի արտգործնախարարությունը, տարածած հաղորդագրության մեջ, պնդում է, որ Հայաստանը «լուրջ վնաս է հասցրել տարածաշրջանի կենսամիջավայրին և կենդանական աշխարհին, բնական ռեսուրսների սպառմանը և կենսաբազմազանության ոչնչացմանը»:
«Զանգվածային անտառահատումները, ապօրինի շինարարությունը և հանքարդյունաբերությունն այն տարածքներում, որոնք մինչ օկուպացիան բնական արգելոցներ էին, վտանգել են Ադրբեջանում վայրի բնության ավելի քան 500 տեսակներ»,- ասվում է հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն երկրորդ հայցն է ներկայացրել դատարան՝ ձեռնարկելու ականապատման հարցով հրատապ միջոցներ