Պաշտոնական Կիևը հաղորդում է, որ Խերսոն քաղաքի կենտրոնական թաղամասերի՝ այսօր առավոտյան տեղի ունեցած հթրիռակոծության հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս 20 վիրավորվել են։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։
«Ահաբեկիչ պետությունը շարունակում է խաղաղ բնակչության ռմբակոծությունների միջոցով «Ռուսական աշխարհը» տարածել», - իր հերթին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Խերսոնի հրթիռակոծությունը։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ քաղաքի այն շրջանում, որտեղ որոտացել են պայթյունները, «ռազմական նշանակության օբյեկտներ չեն եղել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսներն այս պահին վերահսկում են Ուկրաինայի տարածքի մոտ 14,4 տոկոսը. ամերիկացի վերլուծաբաններ