Մատչելիության հղումներ

Կիևը հաղորդում է ռուսական ուժերի նոր հրթիռակոծությունների, զոհերի մասին


Ուկրաինա - Խերսոնի հրթիռակոծությունը, 15-ը դեկտեմբերի, 2022թ.
Ուկրաինա - Խերսոնի հրթիռակոծությունը, 15-ը դեկտեմբերի, 2022թ.

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է, որ ռուսական ուժերի կողմից այսօրվա հրթիռակոծության հետևանքով Խերսոնում երկու մարդ է զոհվել:

«Թշնամին կրկին հարվածել է քաղաքի կենտրոնին՝ 100 մետր հեռու Խերսոնի շրջանային ռազմական օկրուգի շենքից, որը երեկ է հարձակման ենթարկվել։ Կան տեղեկություններ երկու զոհ մասին։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները», - Տելեգրամի իր ալիքում գրել է Տիմոշենկոն։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ռուսական ուժերը ավելի քան 80 անգամ հրթիռակոծել են Խերսոնը:

Պատերազմի պայմաններում անկախ աղբյուրներին չի հաջողվում անմիջապես ստուգել հակամարտող կողմերի հայտնած տեղեկությունները:

XS
SM
MD
LG