Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ռուսաստանի բարձրաստիճան զինվորական ղեկավարներին


Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի բարձրաստիճան զինվորական ղեկավարները, 17 դեկտեմբերի, 2022թ.
Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի բարձրաստիճան զինվորական ղեկավարները, 17 դեկտեմբերի, 2022թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հատուկ ռազմական օպերացիայի» կենտրոնակայանում նախօրեին հանդիպել է երկրի բարձրագույն զինվորական ղեկավարների հետ, որոնք Դաշնության գերագույն գլխավոր հրամանատարին զեկույցներ են ներկայացրել Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա են եղել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայի» հրամանատար Սերգեյ Սուրովիկինը և բարձրաստիճան այ ղեկավարներ:

Պուտինի և բարձրաստիճան զինվորականների հանդիպման օրը Ռուսաստանն ավելի քան 70 հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինային, նախևառաջ թիրախավորելով էներգետիկայի համակարգի հիմնարկները:

Կիևում, Խարկովում և մի շարք այլ քաղաքներում ժամերով հոսանք չի եղել: Երեք մարդ զոհվել է Կրիվոյ Ռոգում, մեկն էլ Խերսոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG