Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այն դեպքում, եթե Ռուսաստանը պատրաստ կլինի լրջորեն բանակցել:
Այդ մասին դեկտեմբերի 22-ի ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
«Դուք լսել եք, որ ինքը նախագահը {Ֆրանսիայի նախագահ Էմանյուել} Մակրոնի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ եթե Պուտինի կողմից լուրջ պատրաստակամություն լինի, ինքը, վստահաբար, կգա հանդիպման», - նշել է Քիրբին:
Նա ավելացրել է, որ «հանդիպման վերաբերյալ ռուսների կողմից լուրջ և իրական մտադրության պարագայում Բայդենը պատրաստ կլինի բանակցել՝ պայմանով, որ նախապես հարցի շուրջ կխորհրդակցի Ուկրաինայի հետ և բանակցությունների ընթացքում էլ կշարունակի այդ կոնսուլտացիաները»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պեսկով. «Կրեմլը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, եթե նախապայմանն Ուկրաինայից հեռանալն է»Մակրոնը պետական այցով ԱՄՆ-ում է, Բայդենի հետ բանակցությունների հիմնական թեման Ուկրաինան է