Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Ուկրաինային է տրամադրում ևս 2 մլրդ դոլարի օգնություն, այդ թվում՝ Patriot-ներ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համատեղ ասուլիսը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 21-ը դեկտեմբերի, 2022թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համատեղ ասուլիսը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 21-ը դեկտեմբերի, 2022թ.

Վաշինգտոնը Կիևին է տրամադրել օգնության նոր՝ 2 միլիարդանոց փաթեթը, այդ թվում՝ գերժամանակակից և գերհզոր Patriot համակարգեր, ինչի մասին հայտարարել է նախագահ Բայդենը Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը։

Սա Զելենսկու առաջին արտասահմանյան այցն է փետրվարի 24-ից ի վեր։ Մինչ այդ արտասահմանյան առաջնորդների հետ Ուկրաինայի նախագահը կա՛մ Կիևում էր հանդիպում, կա՛մ շփվում էր տեսակապի միջոցով:

«Ուզում եմ, ոչ, ես համոզված եմ, որ մենք միասին հաղթելու ենք այս պատերազմում», - Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպմանը հետևած համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Զելենսկին։

Հանդիպմանը Բայդենը մի քանի անգամ շեշտել է, որ Վաշինգտոնը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի:

Միաժամանակ, ԱՄՆ նախագահն ընդգծել է՝ Կիևին է տրամադրում ոչ թե հարձակողական, այլ՝ պաշտպանական զենք, հավելելով, որ Միացյալ Նահանգների դաշնակիցները Եվրոպայում ցանկանում են խուսափել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատումից, և դա էլ պետք է հաշվի առնել:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG