Կրեմլը հերքում է մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն, Ռուսաստանի նախագահի այսօր մեկնարկող այցը Մինսկ նպատակ ունի համոզել Ալեքսանդր Լուկաշենկոյին, որպեսզի Բելառուսը միանա Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։
«Դրանք հիմար և հիմնազուրկ պնդումներ են», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեկտեմբերի 19-ին Մինսկում կհանդիպեն Լուկաշենկոն և Պուտինը