Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը գալիք երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 19-ին, Մինսկում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ հարաբերություններին և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր: Այդ մասին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Բնական է, որ անդրադարձ կլինի մեր երկկողմ հարաբերությունների ամբողջ ներկապնակին, առևտրին, տնտեսությանը, ինտեգրման թեմային: Եվ, իհարկե, կքննարկվեն տարածաշրջանային ու միջազգային բազում հիմնախնդիրներն, այդ թվում՝ նրանք, որոնք մեծ արագությամբ գոյանում ու զարգանում են մեր երկու երկրների շուրջ»,- ասել է Պեսկովը:
Այսօր ավելի վաղ Կրեմլի մամլո ծառայությունը հայտնել է, որ նախագահ Պուտինը երկուշաբթի օրը կայցելի Մինսկ, որտեղ կբանակցի Լուկաշենկոյի հետ: