Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը:
«Քննարկվել են երկկողմ համագործակցությանն, այդ թվում՝ գիտական և կրթական ոլորտներում կապերի զարգացմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում:
Այլ մանրամասներ այդ հեռախոսազրույցի վերաբերյալ չեն հրապարակվել: Նշվում է միայն, որ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են շարունակել անձնական շփումները: