Այսօր առավոտյան Իրանում վերջին ամիսներին ծավալված բողոքի ցույցերի ևս մեկ մասնակից է մահապատժի ենթարկվել, հաղորդել է Իրանի դատական համակարգի աշխատանքը լուսաբանող «Միզան» գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն, Մեշհեդում հրապարակայնորեն կախաղան է բարձրացվել քաղաքի բնակիչ Մաջիդռեզա Ռահնավարդը, որին հեղափոխական դատարանը մեղավոր է ճանաչել բախումների ընթացքում իշխանամետ «Բասիջ» աշխարհազորի երկու անդամներին դանակահարելու համար։
Ռահնավարդը ցույցերի արդեն երկրորդ մասնակիցն է, որին նկատմամբ կայացված մահապատժի վճիռն ի կատար է ածվում։
Անցած շաբաթ մահապատժի ենթարկվեց ցույցերի մասնակից Մոհսեն Շեքարին։ Այս մի դեպքում դատավճիռն ի կատար ածվեց այն բանից հետո, երբ Իրանի Գերագույն դատարանը մերժեց Շեքարիի բողոքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում ցույցերը չեն մարում, լայնածավալ գործադուլներ են. իշխանությունը սաստկացնում է ճնշումները