«Ռուսաստանում ինձ բերման էին ենթարկում, ձերբակալում»․ ռուս ակտիվիստը տեղափոխվել է Հայաստան

Հայաստան է տեխափոխվել ռուս ակտիվիստ Մարիա Տուրովեցը։ «Ազատության» հետ զրույցում ակտիվստն ասաց Ռուսաստանում իրեն բերման էին ենթարկում, ձերբակալում։

Հայաստան տեղափոխվելու որոշումը Տուրովեցն ընդունել է, երբ ոստիկաններն իր տան խուզարկության ժամանակ առգրավել են տեխնիկան։

«Ես հասկացա, որ, ցավոք, Ռուսաստանում մնալն այլևս անհնար է», - ասաց Տուրովեցը։

Թե ինչո՞ւ հենց Հայաստան տեղափոխվեց, ակտիվիստը պատասխանեց, որ այստեղ ռուսների նկատմամբ բարյացկամ են, «շատերը խոսում են ռուսերեն և չեն կարծում, որ դա վատ բան է»։

«Իսկ քաղաքականացված ակտվիստները, որպես կանոն, ավելի շատ նախընտրում են մեկնել Վրաստան։ Աշխատանքի բերումով՝ եկածներից շատերը մնում են Հայաստանում, միայն այն պատճառով, որ Հայաստանն ունի ռուսների նկատմամբ ավելի բարյացկամ երկրի իմիջ», - ասաց Տուրովեցը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․