Հյուսիսային Օսիայից Վրաստան տանող ճանապարհին ավտոմեքենաների երկար խցանումներ են առաջացել։ Օս լրագրող Ալիկ Պուխատիի ասելով՝ խցանումները սկսվում են Վլադիկավկազից, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»։
Հյուսիսային Օսիայի վարչական կենտրոն Վլադիկավկազից մինչև սահմանային Վերին Լարս անցակետը 32 կիլոմետր է։
Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքից հետո բազմաթիվ ռուսաստանցիներ ձգտում են հեռանալ երկրից։ Ավտոմեքենաների երկար հերթեր են նաև Ղազախստանի, Ֆինլանդիայի սահմաններին, իսկ Ռուսաստանից դուրս գալու ավիատոմսերի գները հասել են աստղաբաշխական թվերի։