Ռուսաստանի արտգործնախարարությունը ողջունել է վրացական իշխանությունների «պրագմատիկ գիծը», հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:
«Մենք տեսնում ենք, որ չնայած դրսի սադրիչ կոչերին` Վրաստանի կառավարությունը հավատարիմ է պրագմատիկ գծին։ Սա դրական արդյունք է տալիս։ Առևտրի և տնտեսական վիճակագրությունն ինքնին խոսում է»,- ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է Գոնչարը՝ կրկնելով Վրաստանի իշխանությունների պնդումները, թե որոշ ուժեր փորձում են Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իվանիշվիլին վերջապես խոսեց՝ առիթ տալով տարաբնույթ մեկնաբանություններիՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի բացառել, որ «անհրաժեշտ նախադրյալների ստեղծման դեպքում» ռուսական կողմը կարող է վերսկսել ուղիղ չվերթները և չեղարկել վիզաները Վրաստանի քաղաքացիների համար։
«Պայմանները Թբիլիսիին քաջ հայտնի են», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան՝ առանց հստակեցնելու այդ պայմանների բովանդակությունը։
Ուկրաինայի Ռուսաստանի ռազմական ներխուժմանն ի պատասխան Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին Վրաստանը չի միացել, իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալը կարող է ծանր հարված լինել իրենց երկրին ու ժողովրդին։ Ընդդիմությունը պնդում է, որ երկրի իշխանությունը ռուսամետ դիրքորոշում է որդեգրել: