Իրանում սաստկացող ցույցերի ու լայնածավալ գործադուլների ֆոնին լրատվամիջոցները հայտնում են բարոյականության ոստիկանության լուծարման մասին։
ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկրի գլխավոր դատախազն ասել է, որ կրոնական ոստիկանությունը, որը պատասխանատու է իսլամական հագուստի կանոնների պահպանման համար, վերացվում է: Միևնույն ժամանակ, նշվում է, որ հիջաբի մասին օրենքները կվերացվեն կամ կազատականացվեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ կվերանայեն հիջաբի պարտադիր կրման օրենքը
Երկրում արդեն մի քանի ամիս է՝ զանգվածային ցույցեր են։ Դրանք բռնկվել են ծագումով քուրդ 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։ Երիտասարդ կինը ձերբակալվել էր հիջաբը ոչ պատշաճ կրելու մեղադրանքով։
Զանգվածային ցույցերի հետևանքով, ըստ իրավապաշտպանների, առնվազն 470 մարդ է զոհվել, 18 հազար մարդ էլ ձերբակալվել է։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվածների թիվը շուրջ 300 է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում ցույցերը չեն մարում, լայնածավալ գործադուլներ են. իշխանությունը սաստկացնում է ճնշումները