Մատչելիության հղումներ

Իրանի իշխանությունները ձերբակալել են Ալի Խամենեիի զարմուհուն


Իրանի իշխանությունները ձերբակալել են Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի զարմուհուն այն բանից հետո, երբ նա տեսագրել է իր հորեղբոր ղեկավարած իշխանությունները որպես «մարդասպան և երեխա սպանող ռեժիմ» նկարագրող տեսանյութ։

Ֆարիդե Մորադխանին ծագում է ընտանիքի մի ճյուղից, որը Իրանի հոգևոր ղեկավարությանը հակադրվելու փորձ ունի:

Նրա եղբայրը՝ Մահմուդ Մորադխանին Թվիթերում գրել է, որ Ֆարիդե Մորադխանիին ձերբակալել են նոյեմբերի 23-ին: Այնուհետև՝ նոյեմբերի 27-ին, եղբայրը YouTube-ում տեսանյութ է հրապարակել, որում նա դատապարտում է «բացահայտ և ակնհայտ ճնշումը», որին ենթարկվում են իրանցիները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG