Մանդատը վայր դնելու քննարկում եղել է, բայց ՀՅԴ Գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության դաշնակցական բոլոր պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
ԱԺ փոխնախագահը հավելեց նաև՝ իրենց պայքարը շարունակելու են:
«Այս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային ճանապարհով, ես գտնում եմ, որ պետք է իշխանություններին հեռացնել համաժողովրդական մեծ ընդվզման ճանապարհով և դրան այլընտրանք չկա։ Խորհրդարանն այս գործընթացի միջոցն է», - ասաց Սաղաթելյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ դեռ չեն վերադառնում խորհրդարան. միասնական դիրքորոշում չկա