Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 5-ին բանակցություններ է անցկացնելու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ, ով ՌԴ է այցելելու աշխատանքային այցով, երկու նախարարները քննարկելու են հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նախատեսվում է մի շարք տարածաշրջանային և միջազգային թեմաների մանրամասն քննարկում: Հատուկ ուշադրություն կհատկացվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և այս տարվա հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակով եռակողմ [ռուս-հայ-ադրբեջանական] հայտարարությունների կատարմանը: Դրանք ուղղված են ադրբեջանա-հայկական հարաբերությունների համապարփակ բարելավմանը»,- ճեպազրույցում ասել է Զախարովան:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 7-ին պետք է հանդիպեին Բրյուսելում, սակայն Ալիևը հրաժարվել է հանդիպումից, քանի որ Հայաստանի առաջարկով դրան պետք է մասնակցեր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: Ադրբեջանի ղեկավարը պնդել է, թե Ֆրանսիան հայանպաստ դիրքորոշում ունի և այլևս չի կարող հանդես գալ որպես չեզոք միջնորդ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը հետագա բանակցությունների համար միջնորդ և հարթակ է փնտրումԼավրովը և Բայրամովը քննարկելու են նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հարցերը՝ այս տարվա փետրվարի 22-ին Մոսկվայում ստորագրված դաշնակցային փոխգործողության հռչակագրի համատեքստում, նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին. ԱԳՆ խոսնակ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քաղաքական գնահատականի բացակայության պատճառով» Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթը