Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:
Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ, Ալիևը և Պուտինը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված հետագա քայլերը:
Քննարկման ընթացքում զրուցակիցները կենտրոնացել են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի վրա:
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Նախորդ անգամ Պուտինը և Ալիևը հեռախոսով զրուցել են նոյեմբերի 22-ին: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին, Պուտինը մեկնել է Երևան, որտեղ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը հետագա բանակցությունների համար միջնորդ և հարթակ է փնտրում