Հայաստանի վարչապետի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա, հայտարարել է Ադրբեջանի նախագահը` ելույթ ունենալով Բաքվում ընթացող միջազգային համաժողովում:
«Բրյուսելի հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց Հիքմեթ Հաջիևը երեկ ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի գրասենյակից ու տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա», - ասել է Իլհամ Ալիևը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի վարչապետի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա․ ԱլիևԱդրբեջանի առաջնորդի պնդմամբ՝ նման քայլերով Հայաստանը փորձում է բանակցային գործընթացն անվերջ դարձնել, ինչը, իր հերթին, նշանակում է, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի, և որ խաղաղություն չի լինի: «Բայց դա Հայաստանի ընտրությունն է», - հայտարարել է Ալիևը՝ Փաշինյանի առաջ քաշած պայմանը որակելով խաղաղ գործընթացի տապալման փորձ:
Պաշտոնական Երևանը հերքում է Ալիևի պնդումները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը։ Դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն, «Արմենպրես»-ին ասել է արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը: Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը․ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը ԱլիևինՊարզաբանելով Բաքվի դիրքորոշումը Ֆրանսիայի նախագահի միջնորդությունը մերժելու հարցով՝ Ալիևը հիշեցրել է Պրահայի հանդիպմանը հաջորդած Մակրոնի հարցազրույցի, Ֆրանսիայի Սենատի ընդունած «հակաադրբեջանական» բանաձևերի մասին, պնդել, որ նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում է «փորձ արվել Ադրբեջանի վրա հարձակվել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ֆրանկոֆոնիայի բանաձևն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացվել էր. ԱԳՆ-ն հերքում է ԱլիևինԱդրբեջանը մեղադրել է Ֆրանսիային ու Հայաստանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հայտարարության առնչությամբՓաշինյանն ու Մակրոնը կարևորել են Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումըՖրանսիայի Սենատը գրեթե միաձայն ընդունեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևըՄակրոնն Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ԵՄ առաքելության կայունացնող դերըԲաքուն Մակրոնին կողմնակալության մեջ է մեղադրումՄակրոնը մեղադրել է Ռուսաստանին հայ - ադրբեջանական հակամարտությունը թեժացնելու համար, Մոսկվան՝ հակադարձել«Հաշվի առնելով բոլոր այս հանգամանքները, հստակ է, որ Ֆրանսիան չի կարող լինել միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում։ Այդ մենք չենք նրանց դուրս մղել, Ֆրանսիան ինքն է իրեն կտրել տվյալ գործընթացից։ Մինսկի խմբի մյուս անդամները՝ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, նման միակողմանի քայլեր չեն արել», - պնդել է Իլհամ Ալիևը:
Այժմ, ինչպես Ադրբեջանի նախագահն է ասել, փնտրվում է միջնորդ և համապատասխան հարթակ հետագա բանակցությունների համար։
Կրեմլն արդեն արձագանքել է՝ ոչ միայն պատրաստ է, այլև մշտապես հայտարարում է աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին՝ աջակցելու երկու պետություններին իրավիճակի կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում: Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով. «Կրեմլը միշտ պատրաստ է հարթակ տրամադրել հայ - ադրբեջանական կարգավորման համար»Ի դեպ, Բաքվում է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մյուս միջնորդ՝ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Այսօր նա առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ և քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր, խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների գործընթացը, փոխանցում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Մինչ եվրոպացի դիվանագետի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործընթացի քննարկումը, Ալիևը հարկ է համարել հարևան երկրի հասցեին հերթական վիրավորական արտահայտությունները հնչեցնել միջազգային լրագրողների և փորձագետների հետ հարցուպատասխանի ընթացքում՝ «չզարգացած, Ռուսաստանից կախված, Ռուսաստանի ստրուկ», ասել է, թե հայերը հոգեբանական օգնության կարիք ունեն, Հայաստանի պատմությունը որակել է կեղծ, հորինված, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին էլ անվանել «պատերազմական հանցագործ»։
Ինչ վերաբերում է Փաշինյանին, Ալիևը պատմել է, որ նրա իշխանության գալուց հետո մի քանի հանդիպումներ է ունեցել եւ զգուշացրել՝ Բաքուն չի համակերպվի օկուպացիայի հետ, «մենք ձեզ ոչնչացնելու ենք», - իր խոսքերն է վկայակոչել Ադրբեջանի նախագահը և պնդել, թե դա ոչ ինչ-որ խիզախություն, ոչ էլ քարոզչություն էր․ - «Պարզապես մենք գիտենք՝ ինչ կարող ենք անել մենք և ինչ կարող են անել իրենք»։
Ըստ Ադրբեջանի առաջնորդի՝ Փաշինյանը միայն պատերազմից հետո է փոխել հռետորաբանությունը, պարզապես ինքը չգիտի՝ որքանով են այդ հայտարարություններն անկեղծ: «Գուցե ևս մեկ սառը ցնցուղի կարիք ունեն», - հեգնել է Ալիևը։
Հերթական այս ելույթի ընթացքում էլ նա չի շրջանցել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման: Թեև պաշտոնական Երևանը շարունակաբար հակադարձում է` Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ ընդունված որևէ հայտարարությունում «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ խոսք չկա, Ալիևը շարունակում է պատմել այդ ճանապարհի գրավչության մասին՝ պնդելով, թե Երևանը չի կարող արգելափակել Ադրբեջանի այդ պահանջը, ընդ որում, ըստ նրա, իրենց մյուս հարևանը՝ Իրանը ևս չի խոչընդոտի այդ ճանապարհի գործարկմանը: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկման թեման այժմ Ռուսաստանի հետ է քննարկում, քանի որ, նրա խոսքով, «Հայաստանի Ռուսաստանի սաթելիթն է», և ինքը չի պատրաստվում այլևս ժամանակ վատնել Հայաստանի հետ այդ հարցով բանակցությունների համար:
«Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարծում եմ, որ նա նույնպես դա չի անի՝ հաշվի առնելով իր հետաքրքրությունը տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ։ Այդ նախագծերը որևէ մեկի դեմ ուղղված չեն, ընդհակառակը, դրանք կգործեն միայն ի շահ բոլոր կողմերի»», - նշել է Ալիևը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը «չի կարծում, թե Հայաստանն ի վիճակի է արգելափակել «Զանգեզուրի միջանցքը»Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է՝ Բաքուն ոչ տարածքներ, ոչ էլ պատերազմ չի ուզում, եթե ցանկանար, կաներ, նաև հավելել է. - «Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք հասկանան, որ որևէ ընդհանրություն չունեն Ղարաբաղի հայերի հետ։ Մենք ցանկանում ենք Զանգեզուրի միջանցք և մենք ձգտում ենք դեպի սահմանների դելիմիտացիա պատմական քարտեզների հիման վրա, այլ ոչ թե այն քարտեզների, որոնք նրանք փորձում են ներկայացնել»: Նա չի հստակեցրել, թե ինչ քարտեզներ են ներկայացնում Բաքվին, և ինչ տարբերություններ ունեն դրանք: