Հայաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահին մեղադրում է Սոչիի համաձայնությունը խախտելու համար:
«Իր վերջին ելույթում նախագահ Ալիևն աղաղակող ձևով խախտեց Սոչիի եռակողմ հայտարարությունում ամրագրված՝ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու համաձայնությունը: Որքան էլ տարօրինակ է՝ նա Հայաստանին է մեղադրում փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ», - Թվիթերում գրում է Նիկոլ Փաշինյանը:
Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սոչիում համատեղ հայտարարություն է ընդունվելԱդրբեջանի նախագահը նոյեմբերի 8-ին Շուշիում «հաղթանակի օրվա» միջոցառման ժամանակ Հայաստանի հասցեին հերթական սպառնալիքները, պահանջները, ռազմատենչ հայտարարությունները հնչեցրեց, որոնց Հայաստանի վարչապետը հակադարձեց նաև երեկ կառավարության նիստի ժամանակ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը Ալիևի հայտարարությունները տխրահռչակ որակեց ու մեղադրեց պայմանավորվածությունները չպահելու համարԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպառնալիքներ, պահանջներ, ռազմատենչ հայտարարություններ Հայաստանի հասցեին` Իլհամ Ալիևի կողմից