Մատչելիության հղումներ

Արցախի ՊԲ-ն հերթական ապատեղակատվություն է որակում ադրբեջանական դիրքերի վրա կրակելու Բաքվի պնդումը


Արցախի պաշտպանության բանակը հերթական ապատեղակատվությունն է որակում, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե «ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, թե կեսգիշերի սահմաններում Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերը, Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն էլ մոտ երկու ժամ անց՝ ադրբեջանական դիրքերը՝ Մարտունու շրջանի ուղղությամբ: Հաղորդագրության համաձայն՝ պատասխան «համարժեք միջոցներ» են ձեռնարկվել:

Բաքուն նաև երկու օր առաջ էր Պաշտպանության բանակին մեղադրել ադրբեջանական դիրքերը գնդակոծելու համար։ Պաշտպանության բանակը հերքել էր։

XS
SM
MD
LG