Հաջողվե՞ց արդյոք Կրեմլին կարգավորման հարցում խլել Արևմուտքի նախաձեռնությունը: «Դատելով համեստ արդյունքից՝ դա տեղի չունեցավ: Մոսկվան չկարողացավ Երևանին համոզել, որ կարող է հայերի համար ավելին անել, քան՝ Արևմուտքը», - գրում է «Թուրան»-ի մեկնաբանը՝ նման կարծիք ձևավորելու համար համեմատելով Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի ելույթը եռակողմ հանդիպումից հետո Պուտինի ելույթի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվան պատրաստ է տրամադրել ամենաճշգրիտ քարտեզները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համարՊուտին․ «Ակնկալում եմ, որ մեզ կհաջողվի առաջընթացի հասնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ»«Փաշինյանի բարձրացրած ոչ մի հարցի Պուտինը դրական պատասխան չտվեց: Դա նշանակում է, որ կարգավորման այսպես կոչված «ռուսական տարբերակը» պարզապես միֆ է: Կարելի է վստահաբար ենթադրել, որ Փաշինյանի առաջարկած կետերը եռակողմ հայտարարության նախագծում էին, բայց դուրս են մնացել Իլհամ Ալիևի պնդմամբ: Դա խոստովանեց և Պուտինը՝ նշելով, թե ոչ բոլոր հարցերն է հաջողվել համաձայնեցնել: Դատելով Պուտինի դժգոհ և հոգնած տեսքից՝ նա չի կարողացել Ալիևին համոզել՝ մեղմացնելու դիրքորոշումը: Սոչիում երեք երկրների առաջնորդների հանդիպումն ամենաերկարատևն էր, որ երբևէ նրանք ունեցել էին, և ամենաանարդյունավետը», - արձանագրում է ադրբեջանական լրատվական գործակալության խմբագրականը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Չնայած Պուտինի պնդումներին՝ Ալիևը կրկին մերժեց ղարաբաղյան խնդրի առկայությունըՌուսական «Կոմերսանտ»-ի գնահատմամբ՝ Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև երկկողմ հանդիպումներից հետո արդեն պարզ էր, որ ոչ միայն խաղաղության համաձայնագրի, այլև, օրինակ, սահմանազատման սկզբունքների շուրջ Հայաստանը և Ադրբեջանը դեռ ի վիճակի չեն պայմանավորվել: «Ամեն դեպքում, հանդիպման արդյունքների եռակողմ հայտարարություն նրանք ստորագրեցին: Հայտարարությունից առաջին հերթին պարզ էր, որ Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելը կարող է շարունակվել ոչ միայն Պրահայում, այլև առավել ևս՝ Սոչիում, իսկ ավելի ճիշտ՝ Ռուսիայում: Հետաքրքիր է, որ ամեն ինչից հետո, երբ արդեն գիշերն ընկել էր, նրանք երեքով դեռ ընթրել են, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը որոշել են չբաժանվել բանակցություններից հետո», - գրում է «Կոմերսանտ»-ը և փակագծերում հավելում՝ «չնայած կարող էին»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սոչիում համատեղ հայտարարություն է ընդունվել