Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սոչիի հանդիպման արդյունքները


Ռուսաստանի նախագահն իր թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցում քննարկել է երեկ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած եռակողմ հանդիպման արդյունքները:

Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը համատեղ չորրորդ հայտարարությունն էին ստորագրել:

Պուտինն ու Էրդողանը տարածաշրջանային հարցերից բացի, այսօր քննարկել են հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է Կրեմլը:

Վլադիմիր Պուտինը հայտնել է այս գործարքը կասեցնելու Ռուսաստանի որոշման պատճառների մասին։ Ըստ հաղորդագրության՝ ընդգծվել է, որ անհրաժեշտ է մանրամասն հետաքննություն անցկացնել Սևաստոպոլի ուղղությամբ հարվածների վերաբերյալ, ինչպես նաև Կիևից Ստամբուլի պայմանավորվածությունների խստիվ պահպանման իրական երաշխիքներ ստանալ, մասնավորապես՝ հումանիտար միջանցքը ռազմական նպատակներով չօգտագործելու վերաբերյալ։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի քննարկել «Սևծովյան նախաձեռնության» շրջանակներում աշխատանքները վերսկսելու հարցը, նշում է Կրեմլը:

Ըստ թուրքական կողմի՝ Էրդողանն էլ շեշտել է, որ Թուրքիան կշարունակի խթանել հացահատիկի գործարքի հետ կապված խնդիրները լուծելու նախաձեռնությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG