Ղարաբաղյան գործը հաշվի առնելով Ռուսաստանն ու Ռուսաստանի նախագահը կարող են խաղաղապահության և իսկական դիվանագիտության վարպետության դաս տալ ամբողջ Արևմուտքին, այսօր Telegram-ի իր ալիքում գրել է Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
«Ռուսական կողմը հետևողականորեն և արդյունավետ կերպով է վարում Անդրկովկասի երկու հանրապետությունների հաշտեցման գիծը: Ղարաբաղյան դեպքի հիման վրա Ռուսաստանը և նրա նախագահը կարող են ողջ կոլեկտիվ Արևմուտքին խաղաղապահության և իրական դիվանագիտության վարպետության դասեր տալ»,- գրել է նա։Պետդուման պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական շփումների ամրապնդման գործում։
«Ամենակարևորն, իմ կարծիքով, ուժի կիրառումից հրաժարվելու ֆիքսումն է, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման փուլին անցումը»,- ասել է Սլուցկին։
Երեկ Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ընդունվել։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդներն ընդգծել են խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով։ Առկա աշխատանքային տարբերակների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը, իսկ Ռուսաստանը հնարավոր օժանդակություն կցուցաբերի դրան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սոչիում համատեղ հայտարարություն է ընդունվել