Սոչիում ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նաև տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը զուգահեռ առանձին հանդիպում են անցկացնում երեք երկրների արտգործնախարարները:
Ավելի վաղ Պուտինն առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ: Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը կրկին հայտարարել է, թե ընդունում է ղարաբաղյան խնդրի շուրջ ռուսական կողմի առաջարկները՝ շեշտելով, որ ռուսական կողմը պետք է կատարի իր խոստումները։ Իսկ Ալիևը, չնայած Ռուսաստանի նախագահի պնդումներին, թե ղարաբաղյան հակամարտությունը առանձնահատկություններ ունի, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել, կրկին ասել է՝ նման խնդիր չկա, ինքն այն լուծել է 44-օրյա պատերազմով: