Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, թե Բրիտանիայում վարչապետի պաշտոնում Ռիշի Սունակի նշանակումը դարակազմիկ փոփոխություն է:
Բրիտանիայի պատմության ընթացքում առաջին անգամ կառավարությունը ղեկավարելու է ասիական ծագում ունեցող քաղաքական գործիչը: Այդ մասին Բայդենն ասել է Սպիտակ տանը՝ հնդիկ հյուրերի հետ Diwali-ն՝ «Լույսի» փառատոնը նշելու արարողության ժամանակ:
Ռիշի Սունակի ընտանիքը Հնդկաստանից 1960-ականներին է տեղափոխվել Բրիտանիա: Սունակը ծնվել է Հարավային Անգլիայում:
Նա կրթություն է ստացել Վինչեսթերի քոլեջում, Օքսֆորդի և Սթենֆորի համալսարաններում:
Սունակն ամուսնացել Հնդկաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ տեղեկատվական ոլորտում գործող Infosys Limited ընկերության սեփականատեր Նարայանա Մուրթիի դստեր՝ Ակշատա Նարայան Մուրտիի հետ, ով հիմա Բրիտանիայում համարվում է ամենահարուստ կանանցից մեկը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռիշի Սունակը՝ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ